Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Բանկի կազմից մասնակիցների դուրս գալը

1. Բանկի ցանկացած մասնակից ունի Բանկի կազմից դուրս գալու իրավունք` իր մտադրության մասին գրավոր ծանուցելով Բանկի խորհրդին:

Նշված ծանուցագիրը Բանկի ստանալու ամսաթվից.

ա) Համաձայնագրին և սույն Կանոնադրությանը համապատասխան Բանկի այդ մասնակցին ընձեռված բոլոր իրավունքները, բացի Բանկի կազմից դուրս գալու իրավունքից, դադարեցվում են,

բ) Բանկի այդ մասնակիցն իրավունք չունի քվեարկելու Բանկի վարչության կամ Բանկի խորհրդի կողմից որևէ որոշում ընդունվելու ժամանակ: Ընդ որում` պահպանվում են Բանկի նկատմամբ նրա բոլոր` ուղղակի և անուղղակի պարտավորությունները այնքան ժամանակ, քանի դեռ փոխառությունների, Բանկի կանոնադրական դրամագլխում ներդրումների կամ մինչև Բանկի կազմից դուրս գալը նրան ընձեռված երաշխիքների որևէ մասը մնում է չկարգավորված,

գ) Բանկի այս մասնակիցը փոխառությունների, կանոնադրական դրամագլխում ներդրումների և Բանկի կողմից տրամադրված երաշխիքների հետ կապված պարտավորություններ չունի Բանկի կազմից դուրս գալու` այս մասնակցի մտադրության մասին ծանուցումը ստանալուց հետո, ինչպես նաև չի մասնակցում Բանկի եկամուտների և ծախսերի բաշխմանը:

2. Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, պետք է կնքվի համաձայնագիր Բանկի և այդ մասնակցի միջև հարաբերությունների կարգավորման ժամկետի և կարգի մասին:

3. Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալուց հետո` մինչև վեց ամսվա լրանալը կամ մինչև Բանկի և Բանկի մասնակցի միջև հարաբերությունների կարգավորման կարգի և ժամկետի մասին համաձայնագրի կնքման ամսաթիվը, այդ մասնակիցը Բանկին կարող է գրավոր տեղեկացնել նշված ծանուցագիրը չեղյալ հայտարարելու մասին:

4. Բանկի այն մասնակիցը, որը Բանկի խորհրդին նրա կազմից դուրս գալու մասին ծանուցում է ուղարկել, դադարեցնում է Բանկի գործունեությանն իր մասնակցությունը իր և Բանկի միջև հարաբերությունների կարգավորման կարգի և ժամկետի մասին համաձայնագրի կնքման ամսաթվից, սակայն ոչ ուշ, քան մինչև Բանկի կողմից գրավոր ծանուցագրի ստացման ամսաթվից վեց ամսվա լրանալը:

5. Բանկի կազմից դուրս եկող մասնակիցը և Բանկը շարունակում են պատասխանատվություն կրել «բանկ-հաճախորդ» հարաբերությունների շրջանակներում իրենց պարտավորությունների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։