Հոդված 34
Հոդված 34
Սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը
Սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ցանկացած առաջարկ, որն ստացվում է Բանկի մասնակցի լիազոր ներկայացուցչի կողմից, ի գիտություն է հաղորդվում Բանկի խորհրդի նախագահին, որն այդ առաջարկը ներկայացնում է Բանկի խորհրդի քննարկմանը:
Բանկի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ սույն Կանոնադրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում այդ արձանագրություններով սահմանված կարգով: