Հոդված 17
Հոդված 17
Բանկի վարչության նախագահը
1. Բանկի վարչության նախագահը ղեկավարում է Բանկի և վարչության գործունեությունը իր իրավասության և իրավունքների շրջանակներում, որոնք սահմանված են սույն Կանոնադրությամբ և Բանկի խորհրդի որոշումներով:
2. Բանկի վարչության նախագահն ընտրվում է չորս տարով և կարող է վերընտրվել նոր ժամկետով: Բանկի վարչության նախագահը կարող է վաղաժամ դադարեցնել իր պարտականությունների կատարումը Բանկի խորհրդի որոշմամբ` ընդունված խորհրդի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդով:
Բանկի վարչության նախագահը մասնակցում է Բանկի խորհդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
Բանկի վարչության նախագահը չի կարող Բանկի խորհրդում միաժամանակ լինել Բանկի մասնակցի լիազոր ներկայացուցիչ կամ նրա տեղակալ:
3. Բանկի վարչության նախագահը հանդիսանում է Բանկի պաշտոնական ներկայացուցիչը և օժտված է հետևյալ լիազորություններով.
ա) կառավարել Բանկի ընթացիկ գործունեությունը` Բանկի խորհրդի և Բանկի վարչության որոշումներին համապատասխան,
բ) Բանկի անունից (առանց լիազորագրի) գործառնություններ և գործարքներ կատարել, ներկայացնել Բանկի շահերը պետությունների և միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,
գ) հաստատել Բանկի հաստիքացուցակը, ընդունել և հեռացնել Բանկի աշխատակիցներին, սահմանել պաշտոնական պարտականությունները, Բանկի խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում սահմանել Բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրության չափերը,
դ) առաջարկություններ ներկայացնել ներքին աուդիտի ծառայության անձնակազմի վերաբերյալ,
ե) արձակել հրամաններ և տալ ցուցումներ, որոնք պարտադիր են Բանկի բոլոր աշխատակիցների կատարման համար:
4. Բանկի վարչության նախագահը Բանկի խորհրդի առջև պատասխանատվություն է կրում նրա որոշումների կատարման, Բանկի աշխատանքի կազմակերպման և նրա գործունեության արդյունքների համար:
5. Բանկի վարչության նախագահի ներկայացմամբ Բանկի խորհուրդը նշանակում է նրա տեղակալներին, որոնց իրավասությունները և պաշտոնական պարտականությունները սահմանվում են Բանկի վարչության նախագահի կողմից: Բանկի վարչության նախագահի տեղակալները հանդիսանում են Բանկի վարչության անդամներ: Բանկի վարչության նախագահի բացակայության դեպքում նրա գործառույթներն ու լիազորություններն իրականացնում է նրա կողմից նշանակված տեղակալը: Բանկի վարչության նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում Բանկի խորհրդի նախագահի որոշմամբ Բանկի վարչության նախագահի տեղակալներից մեկն օժտվում է Բանկի վարչության նախագահի լիազորություններով և իրականացնում է նրա գործառույթները:
Բ ա ժ ի ն V
Բանկի գործունեության առանձին ասպեկտները