Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Փոխառություններ և Բանկի գործունեության այլ տեսակներ

1. Սույն Կանոնադրությամբ նախատեսված իր նպատակներին հասնելու և գործառույթները կատարելու համար Բանկն իրավունք ունի իրականացնելու գործունեության հետևյալ տեսակները.

ա) սեփական արժեթղթերի թողարկում, տեղաբաշխում, շրջանառում, մարում և գնում` համապատասխան Բանկի խորհրդի կողմից նախատեսված պայմաններին,

բ) որևէ կազմակերպության կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխում կամ մասնակցություն տեղաբաշխմանը,

գ) միջազգային և ազգային ֆինանսական շուկաներում միջոցների ներգրավում,

դ) այն միջոցների ներդրում կամ ավանդներում տեղաբաշխում (այդ թվում` հատուկ ֆոնդերի պաշարների), որոնց կարիքը Բանկը ժամանակավորապես չունի,

ե) խորհրդատվական ծառայությունների մատուցում,

զ) լիզինգային գործունեության իրականացում,

է) արժույթի առք ու վաճառքի, ինչպես նաև արտարժույթի իրավունքների (պահանջների) գործարքների կնքում,

ը) թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և այլ արժութային արժեքներով գործառնությունների կատարում,

թ) ցանկացած այլ գործառնության իրականացում, որը կարող է անհրաժեշտ լինել Բանկի նպատակներին հասնելու համար և չի հակասում Բանկի Կանոնադրությանը:

2. Բանկը ֆիզիկական անձանց միջոցներն ավանդներում չի ներգրավում:

Բ ա ժ ի ն IV

Բանկի կառավարումը

Բանկի կառավարումն իրականցնում են Բանկի խորհուրդը, Բանկի վարչությունը և Բանկի վարչության նախագահը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։