Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նրան կարող են միանալ այլ պետություններ և միջազգային կազմակերպություններ` Բանկի Կանոնադրությամբ նախատեսված պահանջներն ու ընթացակարգերը կատարելու պայմանով:
Սույն Համաձայնագիրը միացող պետությունների և միջազգային կազմակերպությունների համար ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրին միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու օրվանից: Առաջին նման փաստաթղթի հանձնման օրվանից սկսած և այնքան ժամանակ, քանի դեռ սույն Համաձայնագիրը մնում է բազմակողմանի, ավանդապահի գործառույթներն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը: