Հոդված 23
Հոդված 23
Բանկի շահույթի բաշխումը
1. Բանկի խորհրդի որոշմամբ շահույթը ենթակա է բաշխման Բանկի մասնակիցների միջև միայն պահուստային ֆոնդի` Բանկի կանոնադրական դրամագլխի 15 (տասնհինգ) տոկոսին հասնելուց հետո: Շահույթը բաշխվում է Բանկի խորհրդի որոշմամբ տարեկան հաշվետվության հաստատումից հետո, որը հաստատվում է արտաքին աուդիտորի կողմից, ընդ որում` շահույթն ուղղվում է այդ թվում նաև Բանկի պահուստային և այլ ֆոնդերի համալրմանը:
2. Բանկի շահույթի բաշխումը Բանկի մասնակիցների միջև կատարվում է համապատասխան այն բաժնետոմսերի քանակին, որոնք վճարվել են նրանց կողմից այն ֆինանսական տարվա վերջի դրությամբ, որի ընթացքում ստացվել է շահույթը: