Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Բանկի խորհուրդը

1. Բանկի խորհուրդը հանդիսանում է Բանկի կառավարման բարձրագույն մարմինը, որն իրականացնում է նրա գործունեության ընդհանուր ղեկավարումը:

2. Բանկի յուրաքանչյուր մասնակից Բանկի խորհրդում նշանակում է մեկ լիազոր ներկայացուցիչ և նրա տեղակալին, որոնք հանդիսանում են Բանկի խորհրդի անդամներ, և պաշտոնական կարգով այդ մասին տեղեկացնում է Բանկին:

Բանկի մասնակցի յուրաքանչյուր լիազոր ներկայացուցիչ քվեարկության ժամանակ ունենում է ձայների այն քանակը, որն ունի իր կողմից ներկայացվող Բանկի մասնակիցը: Բանկի խորհրդի նիստին լիազոր ներկայացուցչի բացակայության դեպքում նրա տեղակալը կատարում է լիազոր ներկայացուցչի պարտականությունները, այդ թվում` մասնակցում է քվեարկությանը:

3. Բանկի խորհուրդը յուրաքանչյուր տարի լիազոր ներկայացուցիչներից մեկին ընտրում է որպես Բանկի խորհրդի նախագահի, որը կատարում է իր պարտականությունները մինչև Բանկի խորհրդի հաջորդ նախագահի ընրությունը:

Բանկի խորհուրդը Բանկի նախագահի տեղակալներ կարող է ընտրել Բանկի խորհրդի անդամներին:

4. Բանկի խորհրդում պարտականությունների կատարման համար Բանկի խորհրդի նախագահին և նախագահի տեղակալներին, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչներին և նրանց տեղակալներին վարձատրություն չի վճարվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։