Հոդված 14
Հոդված 14
Բանկի խորհրդի իրավասությունը
1. Բանկի խորհրդի իրավասությանն է վերաբերում հետևյալ հարցերի լուծումը.
ա) Բանկի գործունեության հիմնական ուղղությունների որոշում, ներառյալ վարկային քաղաքականության հարցերը, համապատասխան նրա նպատակներին և խնդիրներին,
բ) Բանկի կազմում նոր մասնակիցների ընդունում և նրանց ընդունման պայմանների որոշում,
գ) Բանկի կազմում նոր մասնակիցների ընդունում նոր մասնակիցներին բաժնետոմսերի բաժին փոխանցելու միջոցով,
դ) Բանկի կանոնադրական դրամագլխի ավելացման կամ կրճատման մասին որոշումների ընդունում,
ե) Բանկի մասնակիցների միջև կանոնադրական դրամագլխի վերաբաշխման մասին որոշումների ընդունում,
զ) Բանկի վարչության նախագահին պաշտոնի նշանակում և ազատում` Բանկի հիմնադիրների ներկայացմամբ,
է) Բանկի վարչության նախագահի վարձատրության չափի որոշում,
ը) Բանկի վարչության նախագահի տեղակալների թեկնածությունների հաստատում` Բանկի վարչության նախագահի ներկայացմամբ,
թ) Բանկի կազմակերպական կառուցվածքի հաստատում,
ժ) Բանկի վարչության տարեկան հաշվետվության, Բանկի տարեկան հաշվեկշռի և շահույթների ու վնասների մասին հաշվետվության հաստատում` հաշվի առնելով աուդիտորական եզրակացությունը,
ժա) Բանկի բյուջեի հաստատում հերթական ֆինանսական տարվա համար,
ժբ) Բանկի արտաքին աուդիտորի ընտրության կարգի և հենց Բանկի արտաքին աուդիտորի հաստատում, ինչպես նաև Բանկի ներքին աուդիտի ծառայության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեության կարգի հաստատում,
ժգ) Բանկի ներքին ֆոնդերի ստեղծման, պահուստային և այլ ֆոնդերի չափերի, ինչպես նաև Բանկի շահույթի բաշխման մասին որոշումների ընդունում,
ժդ) միջազգային համագործակցության ոլորտում Բանկի առաջնայնությունների որոշում և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին համաձայնագրերի կնքման մասին որոշումների ընդունում,
ժե) մասնաճյուղերի բացման, դուստր բանկերի և կազմակերպությունների հիմնադրման մասին որոշումների ընդունում,
ժզ) Բանկի մասնակցի գործունեության դադարեցում,
ժէ) Բանկի գործառնությունների դադարեցման, նրա լուծարման նախաձեռնման մասին որոշումների ընդունում, ներառյալ մասնակիցների միջև Բանկի մաքուր ակտիվների բաշխման պայմանների և ժամկետների որոշումը,
ժը) սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հետ կապված հարցերի լուծում,
ժթ) Բանկի ներդրումային գործունեության մասին կանոնադրության հաստատում,
ի) Բանկի ներդրումային ծրագրերի քննարկում և հաստատում, որոնք, Բանկի ներդրումային գործունեության կանոնադրությանը համապատասխան, վերաբերում են Բանկի խորհրդի իրավասությանը,
իա) Բանկի լուծարման ընթացակարգի որոշում,
իբ) Բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի հաստատում,
շ) ցանկացած այլ հարց, որի լուծումը, սույն Կանոնադրությանը համապատասխան, վերապահված է Բանկի խորհրդին:
2. Բանկի խորհուրդն իրավունք ունի Բանկի վարչությանը փոխանցելու առանձին հարցերով լիազորություններ` բացառությամբ այն հարցերի, որոնք պահանջում են համապատասխան լիազորությունների և (կամ) Բանկի մասնակից պետությունների կառավարությունների որոշումների առկայություն:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «դ», «ե», «զ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերով նախատեսված հարցերով քվեարկության համար Բանկի խորհրդի անդամները պետք է ունենան համապատասխան լիազորություններ և (կամ) իրենց կառավարությունների որոշումները:
4. Բանկի վարչության նախագահի հետ պայմանագիրն ստորագրվում է Բանկի խորհրդի նախագահի կողմից կամ, ըստ նրա գրավոր հանձնարարության, Բանկի խորհրդի անդամի կողմից: