Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Բանկի վարչությունը

1. Բանկի վարչությունը հանդիսանում է Բանկի մշտական գործող կոլեգիալ գործադիր մարմին:

Բանկի վարչության գործունեությունը կանոնակարգվում է Բանկի խորհրդի կողմից: Իր գործունեության իրականացման ժամանակ Բանկի վարչությունն առաջնորդվում է սույն Կանոնադրությամբ և Բանկի խորհրդի որոշումներով:

Բանկի վարչությունը հաշվետու է Բանկի խորհրդին:

2. Բանկի վարչության իրավասությանն են վերաբերում հետևյալ հարցերը.

ա) Բանկի գործունեության ծրագրերի մշակում, ներառյալ ներդրումայինը, Բանկի գործունեության ռազմավարական խնդիրների լուծման հետ կապված առաջարկությունների նախապատրաստում,

բ) Բանկի խորհրդի նիստերի նախապատրաստում, ֆինանսական տարվա հաշվետության և հերթական ֆինանսական տարվա բյուջեի ծրագրի ներկայացում Բանկի խորհրդի հաստատմանը,

գ) Բանկի ներդրումային փաթեթի փորձաքննության կազմակերպում, Բանկի պաշարային ներուժի գնահատում, նախագծերի ֆինանսավորման առաջնայնությանը վերաբերող առաջարկների նախապատրաստում, Բանկի խորհրդի կողմից սահմանված լիազորությունների սահմաններում նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ որոշումների ընդունում, Բանկի խորհրդի կողմից սահմանված չափերը գերազանցող ներդրումային ծավալներով նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում` Բանկի խորհրդում քննարկելու համար,

դ) միջոցների տեղաբաշխման և ներգրավման վերաբերյալ առաջարկությունների վերլուծություն, իրացվելիությանն օժանդակելու և շահույթ ստանալու նպատակով Բանկի ակտիվների և պասիվների ռացիոնալ կառուցվածքի որոշում, ռիսկերի և իրացվելիության նկատմամբ վերահսկողության ապահովում,

ե) Բանկի ծառայությունների համար սակագների հաստատում,

զ) Բանկի կանոնների և ընթացակարգերի սահմանում,

է) Բանկի մասնակիցների ցուցակագրման վարում,

ը) Բանկի գործունեության այլ հարցեր, որոնք չեն առնչվում բանկի խորհրդի իրավասությանը:

3. Բանկի վարչության թվային կազմը սահմանվում է Բանկի խորհրդի կողմից: Բանկի վարչության անդամները պաշտոնի նշանակվում և ազատվում են Բանկի խորհրդի կողմից: Բանկի վարչության անդամները չեն կարող միաժամանակ լինել Բանկի խորհրդի անդամներ:

Բանկի վարչության նախագահի ներկայացմամբ Բանկի խորհուրդն ընդունում է որոշում Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին վարչության կազմում ընդգրկելու մասին: Վարչության անդամների միջև պարտականությունների բաշխումն իրականացնում է նրա նախագահը: Անհրաժեշության դեպքում Բանկի խորհուրդը կարող է վերանայել Բանկի վարչության կազմը և նրա անդամների քանակը:

4. Բանկի վարչության նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն երկու ամիսը մեկ անգամ հաճախականությամբ: Նիստը համարվում է վավերական, եթե նրան մասնակցում է վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

Բանկի վարչության նիստերին որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Որոշումներ ընդունելիս վարչության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը հանդիսանում է վճռորոշ: Բանկի վարչության կողմից ընդունված որոշումները կատարման համար պարտադիր են:

Բանկի վարչության անդամներն իրավունք ունեն Բանկի վարչության նիստերի արձանագրություններում ներառելու իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Վարչության նիստի արձանագրությունն ստորագրվում է Բանկի վարչության նախագահի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։