Հոդված 2
Հոդված 2
Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով, կիրառվող միջազգային պայմանագրերով, սույն Համաձայնագրով և Բանկի Կանոնադրությամբ:
Բանկը գործում է բանկային գործունեության ընդունված սկզբունքներին համապատասխան:
Բանկի Կանոնադրությունը հաստատվում է սույն Համաձայնագրով, հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը և ձևակերպված է սույն Համաձայնագրին կից հավելվածի տեսքով:
Բանկն իր գործառույթների իրականացման ապահովման համար կարող է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունների հետ կնքել համաձայնագրեր նրանց տարածքում Բանկի գտնվելու պայմանների մասին, ինչպես նաև` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կենտրոնական ազգային բանկերի և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների այլ լիազորված մարմինների հետ: