Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

Բանկի աուդիտը և հաշվետվությունների հրապարակումը

1. Բանկի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար նրա կառուցվածքում ստեղծվում է ներքին աուդիտի ծառայություն, որի անձնակազմը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից` մեկ տարի ժամկետով, վերջինիս երկարաձգման հնարավորությամբ: Ներքին աուդիտի ծառայությունը հաշվետու է Բանկի խորհրդին:

2. Բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության ստուգման և հավաստիության հաստատման համար ամեն տարի անցկացվում է Բանկի անկախ արտաքին աուդիտ:

Աուդիտ անցկացնելու արտոնագիր ունեցող և Բանկի կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված միջազգային անկախ արհեստավարժ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը սահմանվում է Բանկի խորհրդի կողմից:

Բանկի խորհուրդն ամեն տարի հաստատում է անկախ միջազգային արհեստավարժ աուդիտորական այն կազմակերպությանը, որը մրցույթի արդյունքներով լավագույնն է ճանաչվել, և Բանկի վարչության նախագահին նրա հետ պայմանագիր կնքելու իրավունք է ընձեռում:

3. Բանկն իր մասնակիցներին է ուղարկում տարեկան հաշվետվությունը և դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ավարտից ոչ ուշ:

Բանկը հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունները և ցանկացած այլ հաշվետվություն, որի հրապարակումը իր պատկերացմամբ նպատակահարմար է իր նպատակներին հասնելու և իր գործառույթների կատարման համար` ելնելով համընդհանուր բանկային սկզբունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։