Հոդված 25
Հոդված 25
Բանկի գործունեության վերստուգումը
1. Բանկի գործունեության վերստուգումն իրականացվում է Բանկի խորհրդի կողմից չորս տարի ժամկետով հաստատվող վերստուգիչ հանձնաժողովի կողմից: Բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմի մեջ են մտնում վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և նրա անդամները:
2. Բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և նրա անդամները չեն կարող Բանկում որևէ պաշտոն զբաղեցնել:
3. Վերստուգումների կազմակերպումը և կարգը սահմանվում են Բանկի խորհրդի կողմից:
4. Բանկի վարչության նախագահը Բանկի վերստուգիչ հանձնաժողովին է տրամադրում վերստուգման իրականացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը:
5. Բանկի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները Բանկի խորհրդին են ներկայացվում առնվազն տարին մեկ անգամ:
Բ ա ժ ի ն VI
Բանկի կազմից դուրս գալը, Բանկի գործառնությունների դադարեցումը, Բանկի լուծարումը