Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28

Բանկում մասնակցության դադարեցումը

1. Եթե Բանկի մասնակիցը չի կատարում Բանկի առջև իր պարտավորությունները, Բանկը կարող է դադարեցնել նրա մասնակցությունը: Մասնակցության դադարեցումն իրականացվում է Բանկի խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է սույն Կանոնադրության 15-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

2. Բանկի մասնակցի գործունեությունը, որը նշված է սույն հոդվածի 1-ին կետում, Բանկում նրա մասնակցության դադարեցման ընթացքում սահմանվում է սույն Կանոնադրության 26-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով:

3. Եթե մեկ տարին լրանալու ժամանակ Բանկի խորհուրդը որոշում չի ընդունում Բանկի մասնակցի իրավունքները վերականգնելու մասին, ապա այդ մասնակիցը համարվում է Բանկի կազմից հեռացված: Բանկի և նրա միջև հետագա փոխհարաբերությունները պետք է իրականացվեն սույն Կանոնադրության 26-րդ և 27-րդ հոդվածներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։