Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Հարկային արտոնությունները

1. Բանկը, նրա եկամուտները, գույքը և մյուս ակտիվները, ինչպես նաև նրա գործառնություններն ու գործարքները, որոնք իրականացվում են Բանկի մասնակից պետությունների տարածքում սույն Կանոնադրությանը համապատասխան, ազատվում են ցանկացած հարկից, տուրքից և այլ վճարումներից` բացառությամբ նրանց, որոնք իրենցից ներկայացնում են սպասարկման որոշակի տեսակների դիմաց վճարումներ:

2. Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների, Բանկի վարչության անդամների և Բանկի աշխատակիցների աշխատավարձը և պարգևատրությունն ազատվում են հարկադրումից:

Բանկի յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի չկիրառելու հարկադրումից նշված ազատումն իր քաղաքացիների և տվյալ պետության տարածքում մշտապես բնակվող անձանց նկատմամբ:

3. Բանկի թողարկած որևէ փոխառության տոմս կամ արժեթուղթ, ինչպես նաև շահաբաժինները և դրանց տոկոսները, անկախ նրանից, թե ով է դրանք տնօրինողը, Բանկի մասնակից պետություններում չեն հարկվում ոչ մի հարկով.

ա) որը խտրական է այդ փոխառության տոմսերի կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ

բ) եթե այդ հարկադրման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է բաժնետոմսերի կամ արժեթղթերի թողարկման վայրը, արտարժույթը, որով դրանք թողարկվել են, ենթակա են վճարման կամ վճարվում են, Բանկին պատկանող որևէ հաստատության գտնվելու վայրը կամ գործունեության վայրերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։