Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Բանկի գործունեության ընթացքում ծագող վեճերի լուծման կարգը

1. Բանկի գործունեության ընթացքում Բանկի և Բանկի մասնակցի միջև կամ Բանկի և Բանկում իր մասնակցությունը դադարեցրած կողմի միջև կամ Բանկի գործունեության կասեցման կամ դադարեցման ժամանակ Բանկի և որևէ մասնակցի միջև ծագող վեճերն ու տարաձայնությունները հնարավորին չափով կլուծվեն կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

2. Այն դեպքում, երբ նման վեճերն ու տարաձայնությունները չեն լուծվում խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, դրանք վեճի կողմերից մեկի կողմից սահմանված կարգով ներկայացվում են Բանկի խորհրդի լուծմանը:

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է վիճարկել Բանկի խորհրդի որոշումը` վեճը փոխանցելով միջնորդ դատարան, որը կազմված է երեք դատավորներից, որոնցից մեկը նշանակվում է Բանկի կողմից, մյուսը` Բանկի համապատասխան մասնակցի կողմից, իսկ երրորդը` նշանակված դատավորների համաձայնեցմամբ կամ, եթե կողմերը չգան միասնական համաձայնության, Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահի կողմից: Դատավորները որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ, և նրանց կողմից ընդունված որոշումը վերջնական է և կողմերի համար պարտադիր:

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական զարգացման բանկի

Կանոնադրությանը կից

Կանոնադրական դրամագլխի համար Բանկի հիմնադիրների

Բ Ա Ժ Ն Ե Գ Ր ՈՒ Մ Ը

Ղազախստանի Հանրապետություն - 500 000 (հինգ հարյուր հազար) բաժնետոմս` կանոնադրական դրամագլխի մեկ երրորդը:

Ռուսաստանի Դաշնություն - 1 000 000 (մեկ միլիոն) բաժնետոմս` կանոնադրական դրամագլխի երկու երրորդը:

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտի 12-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։