Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Բանկի ռեսուրսները

1. Բանկն իր գործունեությունն իրականացնում է սեփական և ներգրավված միջոցներով:

2. Բանկի ռեսուրսները և ծառայությունները տրամադրվում են բացառապես նրա նպատակներին հասնելու և գործառույթներն իրականացնելու համար, որոնք նախատեսված են սույն Կանոնադրությամբ` համապատասխան Բանկի խորհրդի կողմից հաստատված կանոններին, ընթացակարգերին և դրույթներին:

Բանկն ապահովում է, որ Բանկի մասնակից պետություններին ռեսուրսների և ծառայությունների տրամադրման բոլոր պայմանները համապատասխանեն նրանց ազգային օրենսդրությանը և պաշտպանվեն դրանով, որպեսզի խոչընդոտներ չստեղծվեն Բանկի գործունեության, նրան տրվելիք պարտքերի մարման և նրա այլ օրինական պահանջների բավարարման համար:

3. Բանկը կարող է առանձին գործառույթների իրականացման համար ստեղծել ֆոնդեր:

Եկամտից կատարված հատկացումների հաշվին Բանկը ձևավորում է պահուստային ֆոնդ և այլ նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և կառավարման կարգը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից:

4. Բանկն իրավունք ունի Բանկի խորհրդի որոշմամբ, համաձայնագրերի հիման վրա իր վրա վերցնելու պարտավորություններ` ղեկավարել հատուկ ֆոնդեր, որոնք ձևավորվել են Բանկի մասնակցի, մասնակիցների խմբի կամ այլ կազմակերպությունների կողմից այն խնդիրների լուծման համար, որոնք համապատասխանում են Բանկի նպատակներին և գործառույթներին: Հատուկ ֆոնդերի կառավարման բոլոր ծախսերն իրականացվում են այդ ֆոնդերի հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։