Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. ա) Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ պետության օրենքների համաձայն. բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը:

բ) Անկախ «ա» ենթապարբերության դրույթներից` Պայմանավորվող պետության շահաբաժիններ վճարող ռեզիդենտ ընկերությունն ազատվում է հարկից, երբ այդ ընկերության կողմից շահաբաժինները վճարվում են այն ընկերությանը, որի գույքն ամբողջությամբ կամ մասամբ բաժանված է բաժնեմասերի, քանի դեռ.

i) շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, և

ii) ուղղակի կամ անուղղակի տնօրինում է այդ վճարմանը նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի առնվազն 25 տոկոսը, և

iii) այդպիսի շահաբաժինները ենթակա չեն շահութահարկով հարկման մյուս Պայմանավորվող պետությունում:

Պայմանավորվող պետության իրավասու մարմինները այս սահմանափակումների կիրառման եղանակը որոշում են փոխադարձ համաձայնությամբ:

Սույն պարբերությունը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից եկամուտը՝ համաձայն այն պետության օրենքների, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման վայրի միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստորեն կապված է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման վայրի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, ապա այդ մյուս պետությունը չի կարող հարկման ենթարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստորեն կապված է այդ մյուս պետությունում գտնվող տնտեսական գործունեության իրականացման վայրի հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը ենթարկել հարկման ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։