Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՇԱՀՈՒՅԹԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման վայրի միջոցով: Եթե ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ տնտեսական գործունեության իրականացման վայրին:

2. Պահպանելով 3-րդ պարբերության դրույթները` եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման վայրի միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ տնտեսական գործունեության իրականացման վայրին է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող` միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի տնտեսական գործունեության իրականացման վայրն է հանդիսանում:

3. Տնտեսական գործունեության իրականացման վայրի շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել տնտեսական գործունեության իրականացման վայրի նպատակներով կատարված ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` կատարված են դրանք այն պետությունում, որտեղ գտնվում է այդ տնտեսական գործունեության իրականացման վայրը, թե այլ տեղ:

4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է տնտեսական գործունեության իրականացման վայրին վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ պարբերությունը բացարձակ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը բաշխման այդպիսի ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:

5. Տնտեսական գործունեության իրականացման վայրի կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ տնտեսական գործունեության իրականացման վայրին որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ պարբերությունների նպատակներով տնտեսական գործունեության իրականացման վայրին վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Համաձայանգրի այլ հոդվածներում, ապա այդ հոդվածի դրույթները չեն ազդում սույն հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։