Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած տնտեսական գործունեության իրականացման վայրի ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի` ներառյալ այդպիսի տնտեսական գործունեության իրականացման վայրի (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում ծովային, գետային, օդային նավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների կամ այդպիսի ծովային, օդային նավերի, ավտոմոբիլային փոխադրամիջոցների կամ նավակների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից բաժնետոմսերի օտարումից ստացած արժեքի հավելաճը, որի արժեքի ավելի քան 50 տոկոսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջանում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում չնշված ցանկացած գույքի օտարումից արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։