Հոդված 18
Հոդված 18
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից այդ պետությանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձերը, ռոճիկները և կենսաթոշակից տարբերվող այլ համանման վարձատրությունը ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
բ) Սակայն այդպիսի աշխատավարձերը, ռոճիկները և այլ համանման վարձատրությունը ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում, և ֆիզիկական անձը այդ պետության ռեզիդենտն է, ով`
i) այդ մյուս պետության քաղաքացի է, կամ
ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Չնայած 1-ին պարբերության դրույթներին` Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին այդ պետությանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված կենսաթոշակները և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակները կամ այլ համանման վարձատրությունը ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը այդ պետության ռեզիդենտն է ու քաղաքացին:
3. 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների դրույթները կիրառվում են այն ծառայությունների մատուցման դիմաց ստացված աշխատավարձերի, ռոճիկների և այլ համանման վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ: