Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «տնտեսական գործունեության իրականացման վայր» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Տնտեսական գործունեության իրականացման վայր» տերմինը ներառում է հատկապես.

ա) կառավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արհեստանոց,

զ) որպես առևտրի կետեր օգտագործվող տարածքներ, և

է) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ կառուցման կամ տեղակայման ծրագիրը կազմում է տնտեսական գործունեության իրականացման վայր միայն այն դեպքում, երբ դրա տևողությունը գերազանցում է վեցամսյա ժամանակահատվածը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ պարբերությունների դրույթներին`

տնտեսական գործունեության իրականացման վայր տերմինը չի ներառում.

ա) հարմարությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի` բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը այլ ձեռնարկության կողմից բացառապես մշակման նպատակով.

դ) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

ե) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.

զ) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ա-ե ենթապարբերություններում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Չնայած 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` այն դեպքում, երբ անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ (որին վերաբերում է 6-րդ պարբերությունը), գործում է ձեռնարկության անունից և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը, ապա համարվում է, որ այդ ձեռնարկության տնտեսական գործունեության իրականացման վայրը այդ պետությունում է այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, եթե այդպիսի անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ պարբերությունում նշվածով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ պարբերության դրույթների համաձայն` այդ գործունեության կայուն վայրը չի վերածում տնտեսական գործունեության իրականացման վայրի:

6. Չի համարվում, որ ձեռնարկության տնտեսական գործունեության իրականացման վայրը Պայմանավորվող պետությունում է միայն այն պատճառով, որ իր ձեռնարկատիրական գործունեությունը այդ պետությունում իրականացնում է բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում (տնտեսական գործունեության իրականացման վայրի միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի տնտեսական գործունեության իրականացման վայր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։