Հոդված 16
Հոդված 16
ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ
1. Չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իր իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անհատապես արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ և 14-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները չեն կիրառվում այն եկամտի նկատմամբ, որը արվեստի գործիչը կամ մարզիկը ստանում է Պայմանավորվող պետությունում իրականացրած գործունեությունից, եթե այդ պետություն այցելությունը ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ նրա իշխանության տեղական մարմնի հանրային միջոցներից: Այդ դեպքում այդ եկամուտը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է արվեստի գործիչը կամ մարզիկը: