Հոդված 25
Հոդված 25
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ` անհրաժեշտ սույն Համաձայնագրի դրույթների կամ Պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների անունից սահմանված ցանկացած տեսակի և բնույթի հարկին առնչվող ներքին օրենքների վարչարարության կամ հարկադիր կատարման համար` այնքանով, որքանով հարկումը չի հակասում Համաձայնագրին: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. 1-ին պարբերության համաձայն Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնքանով, որքանով այդ պետության ներքին օրենքների սահմաններում ստացված տեղեկությունը, և դրա մասին տեղեկացվում են միայն այն անձինք կամ մարմինները (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են 1-ին պարբերությունում նշված հարկերի գնահատմամբ կամ հավաքագրմամբ, հարկադիր գանձմամբ կամ դատական հետապնդմամբ, կամ դրանց հետ կապված բողոքարկումների քննարկմամբ, կամ վերը նշված գործառույթների վերահսկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:
3. 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`
ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.
բ) ներկայացնել տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.
գ) ներկայացնել տեղեկություն, որը բացահայտում է որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ` տեղեկություն, որի բացահայտումը հակասում է պետական կարգին:
4. Եթե տեղեկությունը պահանջվում է Պայմանավորվող պետության կողմից սույն հոդվածին համապատասխան, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի իր տեղեկությունների հավաքման միջոցները` պահանջվող տեղեկությունը ստանալու համար, եթե նույնիսկ այդ մյուս պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդպիսի տեղեկության անհրաժեշտություն: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը սահմանափակվում է 3-րդ պարբերությունով, բայց ոչ մի դեպքում այդպիսի սահմանափակումները չպետք է մեկնաբանվեն որպես իրավունք տվող Պայմանավորվող պետությանը` մերժել տեղեկության տրամադրումը միայն այն պատճառով, որ ինքը չունի ներքին հետաքրքրություն այդպիսի տեղեկության մեջ:
5. 3-րդ պարբերության դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվում որպես իրավունք տվող Պայմանավորվող պետությանը` մերժել տեղեկության տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկությունը տնօրինվում է բանկի, այլ ֆինանսական հաստատության, հավատարմագրված անձի կամ գործակալությունում կամ հոգաբարձուի միավորում գործող անձի կողմից, կամ վերաբերում է անձի սեփականության շահերին: