Հոդված 24
Հոդված 24
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ պետությունների ներքին օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է հանդիսանում: Այդպիսի գործը ներկայացվում է սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած դժվարություն կամ կասկած պետք է ձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նույնպես խորհրդակցել միմյանց հետ` Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Նախորդ պարբերությունների առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ. ներառյալ` իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով: