Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում ծովային, գետային, օդային նավերի կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը:

2. Եթե ծովային ձեռնարկության կամ ներքին ջրերի տրանսպորտային ձեռնարկության փաստացի կառավարման վայրը գտնվում է ծովային կամ գետային նավի վրա, ապա համարվում է, որ այն գտնվում է այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ծովային կամ գետային նավի գրանցման պետության նավահանգիստը, կամ, եթե գոյություն չունի այդպիսի նավահանգիստ, այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է նավի կամ նավակի օպերատորը:

3. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ գործունեությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։