Հոդված 28
Հոդված 28
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող պետություններից մեկի կողմից դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող պետությանը Համաձայնագրի դադարեցման մտադրության մասին գրավոր ծանուցումը` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի ժամանակաշրջանի ավարտից հետո ցանկացած օրացուցային տարվա հունիսի 30-ին կամ մինչև հունիսի 30-ը:
Այդ դեպքում սույն Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ գործողության դադարեցման ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
բ) եկամտի այլ հարկերի առնչությամբ՝ գործողության դադարեցման ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո սկսվող յուրաքանչյուր հարկային տարում վճարման ենթակա հարկերի նկատմամբ:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է ք. Երևանում 2009թ. մայիսի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, խորվաթերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև
Հայաստանի Հանրապետությունը և Խորվաթիայի Հանրապետությունը ------------------------ ---------------- երկու պետությունների միջև «Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Համաձայնագրի ստորագրման պահին համաձայնեցին վերը նշված Համաձայնագրի անբաժան մաս կազմող հետևյալ դրույթների առնչությամբ.
I. 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության առնչությամբ.
համաձայնեցված է, որ սոցիալական ապահովության վճարները կամ ցանկացած այլ համանման վճար չեն դիտվում որպես հարկեր եկամտից:
II. 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «ը» ենթապարբերության,
4-րդ հոդվածի 3-րդ պարբերության,
8-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ ենթապարբերության,
13-րդ հոդվածի 3-րդ պարբերության,
14-րդ հոդվածի 3-րդ պարբերության
առնչությամբ համաձայնեցված է, որ «փաստացի կառավարման վայր» ստեղծելու ժամանակ հաշվի առնվող պայմաններն են, մասնավորապես, վայրը, որտեղից ընկերությունը փաստացի կառավարվում և հսկվում է, վայրը, որը ընկերության կառավարման ընթացքում տնտեսական և գործնական տեսակետից առաջատար դեր է խաղում, և վայրը, որտեղ պահվում են կարևոր հաշվապահական գրքեր:
III. 5-րդ հոդվածի 4-րդ պարբերության առնչությամբ.
համաձայնեցված է, որ «առաքում» տերմինը չի ներառում հետևյալ դեպքերը.
ա) ցանկացած ցուցահանդես-վաճառքի ընթացքում ցուցադրված արտադրանքի վաճառքը` դրա ավարտից հետո.
բ) ապրանքների առաքման համար շինության ներսում պահվող` վաճառքի համար օգտագործվող ցանկացած խանութ:
Կատարված է ք. Երևանում 2009թ. մայիսի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, խորվաթերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թվականի փետրվարի 18-ին: