Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որը մյուս Պայմանավորվող պետության կառավարության կողմից արտոնագրված` այդ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող համալսարանի, դպրոցի կամ այլ համանման հաստատության հրավերով ժամանակավորապես գտնվում է այդ մյուս Պայմանավորվող պետությունում բացառապես կրթական հաստատությունում դասավանդելու կամ հետազոտության մեջ ընդգրկվելու նպատակով, կամ երկու դեպքում էլ այդ մյուս Պայմանավորվող պետություն իր առաջին ժամանելու օրվանից երկու տարին չգերազանցող ժամանակահատվածի ընթացքում ազատվում է հարկումից այդ մյուս Պայմանավորվող պետությունում այդպիսի դասավանդման կամ հետազոտման համար իր ստացած վարձատրությունից:

2. 1-ին պարբերության համաձայն հետազոտության համար ստացված ցանկացած վարձատրության նկատմամբ ազատումը չի կիրառվում, եթե այդպիսի հետազոտությունն իրականացվում է ոչ հասարակական, այլ որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։