Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք չեն ենթարկվում մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության քաղաքացիները: Չնայած 1-ին հոդվածի դրույթներին` սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ համարվող` քաղաքացիություն չունեցող անձինք չեն ենթարկվում Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան այն հարկումը և դրա հետ կապված պարտավորության կատարումն է, որին ենթակա են այդ պետությունների քաղաքացիները միևնույն պայմանների դեպքում:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած տնտեսական գործունեության իրականացման վայրի հարկումը այդ մյուս պետությունում չպետք է լինի պակաս բարենպաստ, քան համանման գործունեություն իրականացնող` այդ մյուս պետության ձեռնարկությունների հարկումը: Սույն դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր տրամադրել, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին պարբերության, 11-րդ հոդվածի 6-րդ պարբերության կամ 12-րդ հոդվածի 6-րդ պարբերության դրույթները, Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկման ենթակա գույքի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես պարտքը առաջինը հիշատակված պետության ռեզիդենտին:

5. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է այդ մյուս պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը հիշատակված պետությունում ենթարկվեն այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարման, քան առաջինը հիշատակված պետության այլ նման ձեռնարկությունները:

6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին` սույն հոդվածի դրույթները կիրառվում են հարկերի ցանկացած տեսակի և ձևի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։