Հոդված 14
Հոդված 14
ԵԿԱՄՈՒՏԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
1. Պահպանելով 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունը ենթակա են հարկման միայն այդ պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքն իրականացվում է այդ կերպով, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Չնայած 1-ին պարբերության դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջինը հիշատակված պետությունում, եթե.
ա) ստացողը դիտարկվող ֆինանսական տարվա ընթացքում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետում գտնվում է մյուս պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և
բ) վարձատրությունը վճարվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և
գ) վարձատրության ծախսերը չի կրում գործատուի` մյուս պետությունում ունեցած տնտեսական գործունեության իրականացման վայրը:
3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին` միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, օդային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության փաստացի կառավարման վայրը: