Հոդված 2
Հոդված 2
ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամտի նկատմամբ կիրառվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամտից հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարից կամ եկամտի առանձին տարրերից, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից գանձվող, ինչպես նաև գույքի արժեքաճի վրա տարածվող հարկերը:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է մասնավորապես հետևյալ գործող հարկերի նկատմամբ.
ա) Խորվաթիայում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ,
iii) տեղական եկամտահարկ և այս հարկերից մեկից գանձված ցանկացած այլ տուգանք
(այսուհետ՝ խորվաթական հարկ).
բ) Հայաստանում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ
(այսուհետ՝ հայկական հարկ):
4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած նույնատիպ կամ էապես համանման հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ծանուցում են միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված ցանկացած էական փոփոխության մասին: