Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏԸ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

2. 1-ին պարբերության դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման վայրի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման վայրի կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

3. Չնայած 1-ին և 2-րդ պարբերությունների դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տարրերը նույնպես կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։