Հոդված 22
Հոդված 22
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ
1. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, առաջինը հիշատակված պետությունը թույլ է տալիս նվազեցնել այդ ռեզիդենտի եկամտի հարկից այդ մյուս պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումարը:
Սակայն յուրաքանչյուր դեպքում այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի այն մասը, որը վերագրելի է այն եկամտին, որը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Այն դեպքում, երբ, սույն Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ազատվում է այդ պետությունում հարկումից, այդ պետությունը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը: