Հոդված 6
Հոդված 6
ԵԿԱՄՈՒՏԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինը ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Տերմինն ամեն դեպքում ներառում է անշարժ գույքի օժանդակ գույքը, գյուղացիական կամ անտառային տնտեսություններում օգտագործվող անասունների գլխաքանակը և սարքավորումները, հողային գույքին վերաբերող ընդհանուր օրենքում կիրառվող իրավունքները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և փոփոխական կամ հաստատագրված վճարումների իրավունքները` հաշվի առնելով հանքաշերտերում, աղբյուրներում և այլ բնական պաշարների հանքերում աշխատելու համար կամ աշխատանքի իրավունքը: Ծովային, գետային, օդային և ավտոմոբիլային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:
3. 1-ին պարբերության դրույթները կիրառվում են անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալու դիմաց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ պարբերությունների դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից եկամուտների նկատմամբ: