Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

(ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ)

1) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում օդանավակայանների, օդագնացության և այլ միջոցների օգտագործման համար մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից գանձվող վարձավճարները չեն գերազանցում նույնպիսի միջազգային հաղորդակցություններում ներգրավված նույն դասի` իր ազգային օդանավերի համար գանձվելիք վարձավճարները:

2) Իրենց վերահսկողության տակ գտնվող օդանավակայանների, ավիաուղիների, օդային երթևեկության ծառայությունների և հարակից միջոցների օգտագործման ժամանակ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է առավելություն տա իր սեփական կամ որևէ այլ ավիաընկերության համանման միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության նկատմամբ:

3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է վարձավճարներ գանձող իր իրավասու մարմինների և այդ մարմինների կողմից տրամադրվող ծառայություններն ու միջոցներն օգտագործող ավիաընկերությունների միջև խորհրդակցությունների անցկացումը` անհրաժեշտության դեպքում այդ ավիաուղիների ներկայացուցչական կազմակերպությունների միջոցով: Նման գանձումների փոփոխության որևէ առաջարկի մասին նման ավիաընկերություններին տրվում է բանական ծանուցում՝ հնարավորություն տալով նրանց արտահայտելու իրենց տեսակետները նախքան փոփոխություններ կատարելը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է նաև վարձավճարներ գանձող իր իրավասու մարմիններին և նման ավիաուղիներին անհրաժեշտ տեղեկություններ փոխանակել այդպիսի գանձումների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։