Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

(ՓՈԽԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ)

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրում է սույն Համաձայնագրում սահմանված իրավունքները` Հավելվածի համապատասխան բաժնում սահմանված երթուղիներով նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման և շահագործման նպատակով: Նման հաղորդակցությունները և երթուղիներն այսուհետ կոչվում են, համապատասխանաբար, «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»:

2) Պահպանելով սույն Համաձայնագրի դրույթները` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերությունները սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելիս օգտվում են հետևյալ իրավունքներից.

ա) մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով անվայրէջք թռիչք կատարելու իրավունք,

բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով վայրէջքներ կատարելու իրավունք,

գ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` Հավելվածում սահմանված կետերում առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետեր մեկնող կամ այդ կետերից ժամանող ուղևորներ, ուղեբեռ և բեռ, ներառյալ` փոստ, առանձին կամ համակցված ձևով, օդանավ վերցնելու և իջեցնելու իրավունք:

3) Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն նշանակված ավիաընկերություններից բացի` այլ` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիաընկերությունները նույնպես օգտվում են սույն հոդվածի 2-րդ պարբերության «ա» և «բ» ենթապարբերություններով սահմանված իրավունքներից:

4) Սույն հոդվածի 2-րդ պարբերությունում ոչինչ չպետք է դիտվի որպես իրավունքի տրամադրում Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերությանը` մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում վարձատրության կամ վարձակալության հիմունքներով օդանավ վերցնելու ուղևորներ, բեռ, այդ թվում` փոստ, մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում մեկ այլ կետ տեղափոխելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։