Հոդված 21
Հոդված 21
(ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
1) Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը նպատակահարմար է գտնում փոփոխություն կատարել սույն Համաձայնագրի որևէ դրույթում, ապա նման փոփոխությունը, եթե Պայմանավորվող կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ձևակերպվում է առանձին արձանագրությամբ: Արձանագրությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ մտնում սույն Համաձայնագրի 25-րդ հոդվածում սահմանված ձևով:
2) Եթե ուժի մեջ է մտնում միջազգային օդային փոխադրումներին առնչվող և Պայմանավորվող կողմերի հարաբերություններին վերաբերող ընդհանուր բազմակողմ կոնվենցիա, ապա սույն Համաձայնագրում կատարվում են փոփոխություններ, որպեսզի այն համապատասխանի այդ բազմակողմ կոնվենցիայի դրույթներին` այնքանով, որքանով այդ դրույթներն ընդունվել են Պայմանավորվող կողմերի կողմից: