Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

(ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ)

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է թռիչքային անվտանգության չափանիշների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու մասին հարցում ներկայացնել մյուս Պայմանավորվող կողմի կողմից ընդունված անձնակազմերին, օդանավերին և դրանց շահագործմանն առնչվող ոլորտներում: Նման խորհրդակցությունները տեղի են ունենում այդ հարցման ամսաթվից հետո երեսուն (30) օրվա ընթացքում:

2) Եթե նման խորհրդակցություններից հետո Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը այդպիսի ոլորտներից որևէ մեկում արդյունավետորեն չի պահպանում և կիրառում թռիչքային անվտանգության այն չափանիշները, որոնք առնվազն հավասար են այդ պահին Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներին, ապա առաջին Պայմանավորվող կողմը տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին նման հայտնաբերումների և այդ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ քայլերի մասին, և այդ մյուս Պայմանավորվող կողմը ձեռնարկում է համապատասխան քայլեր իրավիճակն ուղղելու համար: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից տասնհինգ (15) օրվա ընթացքում կամ այնպիսի ավելի երկար ժամանակահատվածում, որի շուրջ հնարավոր է համաձայնություն ձեռք բերել, համապատասխան քայլեր չձեռնարկելը սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածը կիրառելու հիմք է հանդիսանում:

3) Չնայած Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորություններին` համաձայնություն է ձեռք բերվում, որ Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող կամ վարձակալված ցանկացած օդանավ կարող է, դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարածքից հաղորդակցությունների վրա, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելիս ստուգման ենթարկվել մյուս Պայմանավորվող կողմի իշխանությունների լիազորած ներկայացուցիչների կողմից՝ օդանավում և օդանավի շրջակայքում` ստուգելու օդանավի և դրա անձնակազմի փաստաթղթերի վավերականությունը և օդանավի ու դրա սարքավորումների ակնհայտ վիճակը (սույն հոդվածում` կառամատուցային ստուգում)` պայմանով, որ դա չհանգեցնի անհարկի ձգձգման:

4) Եթե կառամատուցային նման ստուգման կամ մի շարք կառամատուցային ստուգումներ հանգեցնում են լուրջ մտահոգության, որ.

ա) օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, կամ

բ) բացակայում են այդ պահին Կոնվենցիայի համաձայն սահմանված թռիչքային անվտանգության չափանիշների արդյունավետ պահպանումը և վարչարարությունը,

ապա ստուգում իրականացնող Պայմանավորվող կողմը, Կոնվենցիայի 33-րդ հոդվածի նպատակներով, ազատ է եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց ներքո տրվել կամ վավեր են ճանաչվել սերտիֆիկատները կամ լիցենզիաները այդ օդանավի առնչությամբ կամ այդ օդանավի անձնակազմի առնչությամբ, տրվել են կամ վավեր են, կամ` որ պահանջները, որոնց հիման վրա տվյալ օդանավը շահագործվում է, հավասար կամ խիստ չեն Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշների հետ համեմատած:

5) Այն դեպքում, երբ, վերը նշված 3-րդ պարբերության համաձայն, Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավ մուտք գործելն արգելվում է տվյալ ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից` կառամատուցային ստուգում իրականացնելու նպատակով, մյուս Պայմանավորվող կողմն ազատ է ենթադրելու, որ ծագում են վերը նշված 4-րդ պարբերությունում նշված տեսակի լուրջ անհանգստություններ, և` կատարելու այդ պարբերությունում նշված եզրահանգումները:

6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում անմիջապես կասեցնելու կամ փոփոխելու մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման թույլտվությունն այն դեպքում, երբ առաջին Պայմանավորվող կողմը եզրակացնում է, լինի դա կառամատուցային ստուգման, կառամատուցային ստուգումների շարքի, կառամատուցային ստուգման մուտքի մերժման, խորհրդակցության կամ այլ ձևով, որ անհրաժեշտ են անհապաղ գործողություններ ավիաընկերության շահագործման թռիչքային անվտանգության համար:

7) Պայմանավորվող կողմի ցանկացած գործողություն, սույն հոդվածի 2-րդ և 6-րդ պարբերությունների համաձայն, դադարեցվում է, երբ այդ գործողության ձեռնարկման հիմքը դադարում է գոյություն ունենալուց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։