Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

(ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ)

1) Թռիչքային պիտանության սերտիֆիկատները, օդանավ շահագործողի սերտիֆիկատները և լիցենզիաները, որոնք տրվել կամ վավերացվել են Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և դեռ ուժի մեջ են, պետք է վավեր ճանաչվեն մյուս Պայմանավորվող կողմի կողմից` համաձայնեցված հաղորդակցություններ շահագործելու նպատակով` պայմանով, որ այդ սերտիֆիկատները և լիցենզիաները հավասար լինեն Կոնվենցիայում սահմանված կամ հետագայում սահմանվող նվազագույն չափանիշներին և կամ գերազանցեն դրանք:

2) Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու իր պետության տարածքով թռիչքներ կատարելու նպատակով մյուս Պայմանավորվող կողմի կողմից կամ այլ պետության կողմից իր քաղաքացիներին տրված կամ վավեր ճանաչված` օդանավ շահագործողի սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։