Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

(ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ)

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, փոխադարձության հիմունքով, մյուս Պայմանավորվող կողմի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության տալիս է իրավունք, ամբողջական կամ մասնակի վերգետնյա սպասարկման ծառայության տրամադրման համար, ընտրություն կատարելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերգետնյա սպասարկման մրցակցող գործակալներից, որոնք լիազորված են մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից` տրամադրելու նման ծառայություններ:

2) Ի լրումն սույն հոդվածի 1-ին պարբերության և պահպանելով Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքները և կանոնակարգերը` յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն կարող է իրականացնել իր սեփական վերգետնյա սպասարկումը (ինքնասպասարկում): Եթե նման օրենքները և կանոնակարգերը սահմանափակում կամ խանգարում են սույն պարբերությունում նշված սեփական վերգետնյա սպասարկմանը, ապա նման վերգետնյա սպասարկման ծառայությունները պետք է մատչելի լինեն առանց առաջնահերթության կամ խտրականության` համանման միջազգային օդային հաղորդակցություններում ներգրավված ցանկացած ավիաընկերության հետ համեմատած:

3) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությունը նույնպես կարող է տրամադրել վերգետնյա սպասարկման ծառայություններ՝ ամբողջությամբ կամ մասամբ, համաձայն սույն հոդվածի 2-րդ պարբերության, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միևնույն օդանավակայանը սպասարկող այլ ավիաընկերությունների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։