Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

(ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ, ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԸ)

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ազատում է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ներմուծման սահմանափակումներից, մաքսատուրքերից, անուղղակի հարկերից, տեսչական գանձումներից և այլ ազգային և տեղական տուրքերից և վճարումներից՝ օդանավի, վառելիքի, քսայուղերի, սպառման տեխնիկական միջոցների, պահեստամասերի, այդ թվում՝ օդանավի շարժիչների, օդանավի հաշվեցուցակային սարքավորումների, օդանավի պաշարների և պարենի (ներառյալ սպիրտային խմիչքները, ծխախոտն ու ըմպելիքները և թռիչքի ընթացքում սահմանափակ քանակությամբ` ուղևորներին վաճառքի համար նախատեսված այլ ապրանքները) և այլ առարկաների առնչությամբ, որ նախատեսված են օգտագործման միմիայն համաձայնեցված հաղորդակցությունները շահագործող այդպիսի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի շահագործման կամ սպասարկման կապակցությամբ, ինչպես նաև` տպագրված տոմսերը, բեռնագրերը, ավիաընկերության տարբերանշանը կրող` տպագրված որևէ նյութ և այդ նշանակված ավիաընկերության կողմից անվճար բաժանվող սովորական գովազդային նյութերը:

2) Սույն հոդվածով նախատեսված ազատումները կիրառվում են սույն հոդվածի 1-ին պարբերությունում թվարկված այն ապրանքների նկատմամբ, որոնք.

ա) ներմուծվել են Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից կամ անունից,

բ) պահվել են Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության օդանավում մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս և մինչև այդ տարածքից մեկնելը, և

գ) Պայմանավորվող կողմերց մեկի նշանակած ավիաընկերության օդանավ են վերցվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և նախատեսված են համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման ընթացքում օգտագործման համար` անկախ այն հանգամանքից` այդ առարկաները ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում կամ սպառվում են ազատումներ նախատեսած Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ նման առարկաները չօտարվեն նշված Պայմանավորվող կողմի տարածքում:

3) Օդանավի հաշվեցուցակային սարքավորումները, ինչպես նաև Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից նշանակված ավիաընկերության օդանավում սովորաբար պահվող նյութերը, պաշարներն ու պահեստամասերը կարող են Պայմանավորվող մյուս կողմի տարածքում բեռնաթափվել միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների համաձայնությամբ: Նման դեպքում դրանք հանձնվում են նշված իշխանությունների հսկողությանն այնքան ժամանակ, մինչև կվերաարտահանվեն կամ այլ կերպով կտնօրինվեն՝ մաքսային կանոններին համապատասխան:

4) Սույն հոդվածով նախատեսված ազատումները կիրառվում են նաև սպառման տեխնիկական միջոցների, պահեստամասերի նկատմամբ, ներառյալ շարժիչները և օդանավի հաշվեցուցակային սարքավորումները, այն իրավիճակներում, երբ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել այլ ավիաընկերությունների հետ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխառության կամ փոխանցման համար` պայմանով, որ նման այլ ավիաընկերություններ նույնկերպ օգտվեն այդ Պայմանավորվող կողմի նախատեսած ազատումներից: Ավիաընկերությունը նման փոխառությունների և փոխանցման մասին հայտնում է համապատասխան մաքսային իշխանություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։