Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

(ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ)

1) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունն առնվազն քառասունհինգ (45) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանն է ներկայացնում իր կողմից նախատեսվող հաղորդակցությունների չվացուցակը՝ նշելով հաճախականությունը, օդանավի տիպը, ժամերը, հանրությանը մատչելի դարձվելիք նստատեղերի ձևն ու թիվը և չվացուցակի գործողության ժամկետը: Նույն ընթացակարգը կիրառվում է այդ չվացուցակի ցանկացած փոփոխության ժամանակ:

2) Եթե նշանակված ավիաընկերությունը չվացուցակում ներառված չվերթերից դուրս ցանկանում է շահագործել լրացուցիչ չվերթեր, դիմում է Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` թույլտվություն ստանալու համար: Նման խնդրանքը սովորաբար ներկայացվում է այդպիսի չվերթերը շահագործելուց առնվազն երկու (2) աշխատանքային օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։