Հոդված 24
Հոդված 24
(ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ)
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին: Նման ծանուցումը միաժամանակ ուղարկվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն: Այդպիսի դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու ամսաթվից տասներկու (12) ամիս անց, եթե մինչև այդ ժամանակահատվածի ավարտը Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին ծանուցումը հետ չի վերցվել մյուս Պայմանավորվող կողմի համաձայնությամբ: Ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու մասին հաստատման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է ստացված Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ծանուցումն ստանալուց տասնչորս (14) օր հետո: