Հոդված 25
Հոդված 25
(ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ)
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ դիվանագիտական հայտագրով ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար իր համապատասխան երկրում սահմանադրությամբ պահանջվող ներպետական ընթացակարգերը կատարվել են: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ երկու ծանուցումներից վերջինն ստանալու ամսաթվից հետո վաթսուներորդ (60) օրը:
Կատարված է Երևանում 2010 թվականի մայիսի 17-ին, երկու բնօրինակով, հայերեն, չեխերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում որևէ վեճ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I
Հայաստանի Հանրապետության նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիներ.
Կետեր
Հայաստանի Հանրապետությունում Միջանկյալ վայրեր Կետեր
Չեխիայի Հանրապետությունում Կետեր տարածքից դուրս
ցանկացած կետ ենթակա են համաձայնեցման ավելի ուշ ցանկացած կետ ենթակա են համաձայնեցման ավելի ուշ
Բաժին II
Չեխիայի Հանրապետության նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիներ.
Կետեր
Չեխիայի Հանրապետությունում Միջանկյալ վայրեր Կետեր
Հայաստանի Հանրապետությունում Կետեր տարածքից դուրս
ցանկացած կետ ենթակա են համաձայնեցման ավելի ուշ ցանկացած կետ ենթակա են համաձայնեցման ավելի ուշ
Նշումներ.
1. Երթուղիները կարող են շահագործվել ցանկացած ուղղությամբ:
2. Նշանակված ավիաընկերությունը կարող է ցանկացած կամ բոլոր չվերթերի ժամանակ բաց թողնել վերը նշված կետերից ցանկացածը` պայմանով, որ այդ երթուղիներում համաձայնեցված հաղորդակցություններն սկսվեն ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետում:
3. Եթե այլ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև, Պայմանավորվող կողմերից մեկի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն կարող է սպասարկել միջանկյալ կետեր և տարածքներից դուրս կետեր` այն պայմանով, որ երթևեկության հինգերորդ ազատության ոչ մի իրավունք չիրականացվի այդ կետերի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մայիսի 20-ին: