Հոդված 19
Հոդված 19
(ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ)
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին են տրամադրում պարբերական վիճակագրական տվյալներ կամ համանման այլ տեղեկատվություն` կապված նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրում սահմանված երթուղիներով փոխադրված երթևեկության հետ, որը կարող է բանականորեն պահանջվել համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման վերանայման նպատակով: