Հոդված 12
Հոդված 12
(ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ)
1) Առաջին Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններ սակագները ներկայացնելուց հետո և ենթակա լինելով այդ առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գործող համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն անհրաժեշտ կոմերցիոն գրանցման` մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կամ ավիաընկերություններն իրավունք ունեն իրենց օդային փոխադրումների ծառայություններն ազատ կերպով վաճառելու առաջին Պայմանավորվող կողմի տարածքում՝ ուղղակիորեն կամ, իր հայեցողությամբ, իր գործակալների միջոցով, և ցանկացած անձ ազատ է գնելու նման ծառայությունները տեղական արժույթով կամ ազատ փոխարկելի ցանկացած արտարժույթով՝ այդ տարածքում գործող արտարժույթի փոխանակման կանոնակարգերի համաձայն:
2) Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններն իրավունք ունեն փոխարկելու և իրենց երկիր փոխանցելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վաստակած` տեղական ծախսերի նկատմամբ եկամուտների ավելցուկները` ազատ փոխարկելի արժույթով: Փոխարկումն ու փոխանցումը կատարվում են առանց սահմանափակումների` նման գործարքների նկատմամբ փոխանցման կատարման օրը կիրառելի` օտարերկրյա փոխանակման գերակայող շուկայական փոխարժեքով: Այն դեպքում, երբ օտարերկրյա փոխանակման գերակայող շուկայական փոխարժեքի համակարգ հաստատված չէ, փոխարկումն ու փոխանցումը կատարվում են առանց սահմանափակումների, փոխանցման կատարման օրը կիրառելի պաշտոնական փոխարժեքի հիման վրա: Փաստացի փոխանցումն իրականացվում է առանց ձգձգման և ենթակա չէ որևէ գանձման` բացառությամբ նման գործարքների համար բանկերի կողմից գանձվող ծառայության սովորական գանձումների:
3) Եթե Պայմանավորվող կողմերի միջև վճարումները կարգավորվում են հատուկ համաձայնագրով, ապա կիրառվում է այդ համաձայնագիրը: