Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

(ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ)

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների համար պետք է լինեն արդարացի և հավասար հնարավորություններ` շահագործել համաձայնեցված հաղորդակցությունները սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված ցանկացած երթուղու վրա:

2) Համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունները հաշվի են առնում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը, որպեսզի ոչ պատշաճ կերպով չներգործեն վերջիններիս կողմից միևնույն երթուղում կամ դրա մի մասում տրամադրվող հաղորդակցությունների վրա:

3) Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից տրամադրվող համաձայնեցված հաղորդակցությունները պետք է սերտ հարաբերակցության մեջ լինեն սահմանված երթուղիներով փոխադրումների նկատմամբ հանրության պահանջներին և, որպես իրենց առաջնային նպատակ, պետք է ունենան բեռնվածության բանական գործակցով այնպիսի տարողության տրամադրումը, որը բավական է բավարարելու համար ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքից եկող կամ այդ տարածք մեկնող ուղևորների և (կամ) բեռների, ներառյալ` փոստի, փոխադրման նկատմամբ ներկայիս և բանականորեն ակնկալվելիք պահանջները: Ավիաընկերությունը նշանակած պետությունից բացի այլ պետությունների տարածքներում` սահմանված երթուղիների վրա գտնվող կետերում վերցված կամ իջեցված ուղևորների և (կամ) բեռների, ներառյալ` փոստի, փոխադրումն ապահովվում է այն ընդհանուր սկզբունքներին համապատասխան, որ տարողությունը կարող է առնչվել.

ա) ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի տարածքից սկիզբ առնող և այդ տարածք ուղղված երթևեկության պահանջներին,

բ) այն շրջանի երթևեկության պահանջներին, որի միջով անցնում է համաձայնեցված հաղորդակցությունը` շրջանը կազմող պետությունների ավիաընկերությունների կողմից հաստատված այլ տրանսպորտային հաղորդակցությունները հաշվի առնելուց հետո, և

գ) միջանցիկ օդային ուղի շահագործումների պահանջներին:

4) Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցություններում առաջարկվող հաճախականությունները համաձայնեցվում են Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև քննարկումների միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։