Հոդված 17
Հոդված 17
(ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ)
1) Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությանը թույլատրվում է, փոխադարձության հիմունքներով, մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերել և պահել իր ներկայացուցչին և առևտրային, տեխնիկական և այլ մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որը բանականորեն պահանջվում է համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման համար:
2) Ներկայացուցիչը և աշխատակազմը պահպանում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքներն ու կանոնակարգերը:
3) Պահպանելով համապատասխան տարածքում գործող օրենքները և կանոնակարգերը` Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օդային փոխադրումների խրախուսման և օդային փոխադրումների ծառայությունների վաճառքի համար գրասենյակ կամ գրասենյակներ հիմնելու իրավունք ունեն: