Հոդված 20
Հոդված 20
(ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
1) Սերտ համագործակցության ոգով Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները ժամանակ առ ժամանակ հաղորդակցվում են միմյանց հետ, որը կարող է լինել քննարկման կամ գրագրության միջոցով, ապահովելու համար սերտ համագործակցություն սույն Համաձայնագրի կիրարկման վրա ազդող բոլոր հարցերում:
2) Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ հարցում ներկայացնել սույն Համաձայնագրի հետ կապված ցանկացած խնդրի շուրջ խորհրդակցություն անցկացնելու վերաբերյալ: Նման խորհրդակցություններն սկսվում են մյուս Պայմանավորվող կողմի կողմից հարցումն ուղարկվելու ամսաթվից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերել: