Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

(ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ)

1) Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մուտք գործելիս, տարածքում գտնվելիս կամ տարածքից մեկնելիս օդանավերի շահագործմանը և օդագնացությանը վերաբերող` նրա տարածքում գործող օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը պետք է կատարվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների կողմից:

2) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գործող օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը` կապված ուղևորների, անձնակազմերի, ուղեբեռների և բեռների, ներառյալ` փոստի, իր տարածք ժամանելու, տարածքում գտնվելու, տարածքով անցնելու կամ տարածքից մեկնելու հետ, ինչպես, օրինակ, երկիր մուտք գործելու, երկրից մեկնելու, անձնագրերի, մաքսատան, արժութային և առողջապահական, անասնաբուժական կամ սանիտարական միջոցառումների հետ կապված օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը կիրառվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերով փոխադրվող ուղևորների, անձնակազմերի, ուղեբեռների, բեռների և փոստի նկատմամբ՝ նշված Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, տարածքից մեկնելու կամ տարածքում գտնվելու ընթացքում:

3) Իր մաքսային, միգրացիոն, համաճարակային և համանման կանոնակարգերը կիրարկելիս ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է արտոնություն տրամադրի համանման միջազգային օդային հաղորդակցությունների մեջ ներգրավված իր սեփական կամ ցանկացած այլ ավիաընկերության մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։