Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

(ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ)

1) Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտություններից քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը պաշտպանելու՝ միմյանց նկատմամբ իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

2) Պայմանավորվող կողմերը, մասնավորապես, գործում են 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարված հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության անօրինական գործողությունների վնասազերծման մասին» արձանագրության և 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին» կոնվենցիայի և երկու Պայմանավորվող կողմերի համար պարտադիր ուժ ունեցող` ավիացիոն անվտանգությունը կարգավորող ցանկացած այլ բազմակողմանի համաձայնագրի դրույթներին համապատասխան:

3) Պայմանավորվող կողմերը հարցման դեպքում միմյանց ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն` քաղաքացիական օդանավի անօրինական զավթման գործողությունները և այլ անօրինական գործողությունները կանխելու համար` ուղղված նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների ու օդագնացության միջոցների թռիչքային անվտանգության և քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված որևէ այլ սպառնալիքի դեմ:

4) Պայմանավորվող կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում գործում են համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի» մասին կոնվենցիային կից հավելվածների` ավիացիոն անվտանգությանն առնչվող դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով նման անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք պետք է պահանջեն, որ այն օդանավ շահագործողները, որոնց գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության իրականացման վայրը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքում է, և իրենց պետության տարածքում օդանավակայաններ շահագործողները գործեն նման ավիացիոն անվտանգության դրույթների համաձայն:

5) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ օդանավերի այդպիսի շահագործողներից կարող է պահանջվել, որ վերջիններս պահպանեն այդ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելու, այդ տարածքից մեկնելու կամ այնտեղ գտնվելու ընթացքում այդ երկրում գործող պետության օրենքները և կանոնակարգերը:

6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է, որ համարժեք միջոցներ ձեռնարկվեն իր պետության տարածքում` օդանավը պաշտպանելու և ուղևորների, նրանց ձեռքի իրերը զննելու և անձնակազմի, ուղեբեռի, բեռի ու օդանավի պահուստային մասի համապատասխան ստուգումներն իրականացնելու համար:

7) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է դրական լուծում գտնի նաև բոլոր այն հարցումներին, որոնք ներկայացվել են մյուս Պայմանավորվող կողմից և վերաբերում են անվտանգության հիմնավորված միջոցների կիրառմանը՝ որոշակի սպառնալիք կանխելու համար:

8) Երբ տեղի է ունենում միջադեպ կամ քաղաքացիական օդանավի անօրինական զավթմանն ուղղված միջադեպի սպառնալիք կամ նման օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանի կամ օդագնացության միջոցների նկատմամբ անվտանգության այլ անօրինական գործողություն, Պայմանավորվող կողմերն աջակցում են միմյանց` պարզեցնելու համար հաղորդակցությունները, և ձեռնարկում են այլ անհրաժեշտ միջոցներ` այդ միջադեպը կամ միջադեպի սպառնալիքն արագ ու անվտանգ կանխելու համար:

9) Երբ Պայմանավորվող կողմը բավարար հիմքեր ունի հավատալու, որ մյուս Պայմանավորվող կողմը շեղվել է սույն հոդվածի ավիացիոն անվտանգության դրույթներից, այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում ներկայացնել: Նման հարցման ամսաթվից հետո` մեկ (1) ամսվա ընթացքում, համաձայնություն ձեռք չբերելը սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածը կիրառելու հիմք է հանդիսանում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։